Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը

PanARMENIAN.Net - 91 տարեկանում Կահիրեում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, տեղեկացնում է «Կոմերսանտը»` Reuters-ին հղումով:

Մուբարաքը ղեկավարել է Եգիպտոսը 30 տարի՝ 1981-2011թթ.: Նա հրաժարական էր տվել զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, որոնք «արաբական գարուն» էին անվանվել: 2011-ի ապրիլի 13-ին Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը կալանավորվել էր, իսկ ավելի ուշ՝ դատապարտվել ազատազրկման կոռուպցիայի և ցուցարարների շրջանում զոհերի համար: Նա ազատ էր արձակվել 2017-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---