Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը վերականգնվել է27 փետրվարի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» գեղանկարը վերականգնվել է և նկարչի 140-ամյակի առթիվ կներկայացվի հանրությանը։ Հոբելյանի կապակցությամբ փետրվարի 28-ին և նրա ծննդյան օրը՝ փետրվարի 29-ին, Երևանում մի շարք միջոցառումներ կլինեն, փոխանցում է A1plus-ը: «Փետրվարի 28-ին՝ ժամը 12-ին, լինելու ենք Սարյանի արձանի մոտ՝ ծաղկադրման, այնտեղից շարժվելու ենք Կոմիտասի անվան պանթեոն, հետո Իսահակյանի գրադարանում տեղի կունենա «Հուշեր Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը»,- ասել է Սարյանի թոռնուհի, տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը։ «Կոստանդնուպոլսի շները» գեղանկարը վնասվել էր ջրից դեռևս նկարչի կենդանության օրոք: Կտավը Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում գտնվող միակ նկարն է այն շրջանից, երբ նկարիչը երկու ամսով ապրել է Կոստանդնուպոլսում։ 110 տարի առաջ՝ 1910թ փետրվարի վերջին Մարտիրոս Սարյանը մեկնել էր այնտեղ՝ Արևելքի բնությունը և մարդկանց նիստ ու կացն ուսումնասիրելու։ Սարյանի տուն-թանգարանի տնօրենը նշել է նաև, որ մարտի 20-ին կներկայացվեն նկարչի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։ Մարտիրոս Սարյանը հայ նկարիչ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ: Սարյանը հեղինակել է «Մոր դիմանկարը», «Հայաստան», «Նատյուրմորտ», «Եգիպտական դիմանկար» և մի շարք այլ հայտնի ստեղծագործություններ: Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին: Գեղանկարչի դին ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |