Reuters. Թուրքիան չի կանգնեցնի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին28 փետրվարի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Իդլիբում իր զինվորների զոհվելուց հետո որոշել է այլևս չկանգնեցնել դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին, փոխանցում է Reuters-ը` թուրք պաշտոնյային հղումով: Նշվում է, որ որոշումը կայացվել է փետրվարի 27-ի արտակարգ հավաքից հետ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Ըստ աղբյուրի՝ հավաքը կայացել է սիրիական Իդլիբում ավիահարվածների արդյունքում 33 թուրք զինվորի մահից հետո: Չնայած կանխատեսվում է Սիրիայից փախստականների նոր հոսք, սակայն թուրքական ոստիկանությունը հրահանգ է ստացել չկանգնեցնել նրանց՝ դեպի Եվրոպա ծովային և ցամաքային սահմանները հատելու գործընթացը: Սիրիացի փախստականներ այս պահին կան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում: Միայն Թուրքիայում նրանց թիվը 3,6 մլն է: Եվրամիության անդամ երկրների ղեկավարները 2016-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն պայքարի դեմ համատեղ պլանը: Ըստ դրա՝ Անկարան ֆինանսական օգնություն է ստանում երկրում փախստականներին պահելու համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ սպառնացել էր ԵՄ-ին բացել դռները դեպի Եվրոպա գնալ ցանկացող փախստականների առաջ: Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |