Հոնկոնգում շան մոտ կորոնավիրուսի թեստը «թույլ դրական» է ցույց տվել

Հոնկոնգում շան մոտ կորոնավիրուսի թեստը «թույլ դրական» է ցույց տվել

PanARMENIAN.Net - Հոնկոնգում ընտանի շան մոտ կորոնավիրուսի «ցածր մակարդակ» է հաստատվել, փոխանցում է Fortune-ը:

Քաղաքային իշխանությունների խոսքով՝ կենդանու մոտ կորոնավիրուսի թեստը թույլ, բայց դրական արդյունք է ցույց տվել: Նախատեսվում է կրկնել թեստերը՝ պարզելու, շունն իրոք վարակված է, թե թեստի արդյունքը պայմանավորված է քթի և բերանի շրջանում աղտոտվածությամբ

Դեռ չկան տվյալներ, որ ընտանի կենդանիները կարող են կորոնավիրուսով վարակված լինել կամ վարակի աղբյուր դառնալ: Կարծիք կա, որ այն տարածվել է չղջիկներից: Ավելի վաղ հրապարակումներ կային, թե, ենթադրաբար, վիրուսի առաջին «կրողը» չղջիկ է եղել:

 Ուշագրավ
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել