Լուչեսկու. Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել եմ28 փետրվարի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել է: «Եղել են Վիլիանը, Դուգլաս Կոստան, Ֆերնանադինյոն, բայց Հենրիխը յուրահատուկ է, նա խելացի է, երբ դուրս է գալիս բաց տարածք, նրան անհնար է կանգնեցնել»,- ասել է մարզիչը, գրում է Tribuna-ն: Լուչեսկուն հավելել է, որ Մխիթարյանի իդեալական դերը գրոհող կիսապաշտպանի դիրքն է: «Սկզբից նա խաղում էր 8-րդ դիրքում, բայց հետո փոխեցի, և նա 26 գնդակ խփեց: Նա գրոհն ավարտին հասցնող է, նրան բաց տարածք է հարկավոր: Ա սերիայում նա կորղ է լավագույնը դառնալ, ափսոս, որ վնասվածքները խանգարում են»,- ասել է Մխիթարյանի նախկին մարզիչը: Միրչա Լուչեսկուն մարզել է Մխիթարյանին ուկրաինական «Շախտյորի» կազմում 2010-2013 թթ.: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է |