Ադրբեջանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

Ադրբեջանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հաստատել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը, տեղեկացնում է Haqqin.az-ը:

Վարակվածն Իրանից Ադրբեջան ժամանած ՌԴ քաղաքացի է: Նա տեղափոխվել է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բաժանմունք: Թեստերն ու հետազոտությունները հաստատել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Հիվանդի վիճակը կայուն է:

Նշվում է, որ կլինիկան ապահովված է հատուկ սարքավորումներով համապատասխան բուժում կատարելու և վարակի տարածումը թույլ չտալու համար:

Միջոցներ են ձեռնարկվում հիվանդի հետ շփվածներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։ ՀՀ-ն սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։

Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2788-ի, 24 ժամում հիվանդների քանակն ավելացել է 44 մարդով: Վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 327-ով և մայրցամաքային Չինաստանում հասել է 79,000-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---