Զասը՝ Բաքվին զենք վաճառելու մասին. ՀԱՊԿ-ի շրջանակում չի վաճառվում, երկկողմ ձևաչափ է28 փետրվարի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին զենքի վաճառքը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից իրականացվում է երկկողմ ձևաչափով և չի խախտում կազմակերպության անդամ երկրների պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ մեկնաբանելով կազմակերպության անդամների կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին: «ՀԱՊԿ և Ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագրի շրջանակում ոչ մի զենք թշնամական քաղաքականություն վարող [ինչպես հասկանում եմ՝ ենթադրվում է Ադրբեջանը] երկրների չի առաքվում, դա բացառված է»,- ասել է Զասը՝ պատասխանելով Երևանում լրագրողների հարցերին, գրում է Sputnik Արմենիան: Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների, մասնավորապես, Բելառուսի և Ռուսաստանի, երկկողմ հարաբերություններին Ադրբեջանի հետ, Զասն ասել է, որ միջազգային պաշտոնյա է, և սխալ կլիներ մեկնաբանել այդ հարցը: «Որքան տեղյակ եմ, դա չի խախտում այդ պետությունների պարտավորություններն ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ՝ միջազգային ձևաչափում»,- ասել է Զասը: Բելառուսը ներկայացնող Ստանիսլավ Զասը ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ին: 10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել: Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: Մինսկը նաև առաքել է 60 միավոր ԶՀՄ-70 և անհայտ քանակի «Սկիֆ» հակատանկային համալիրներ: Բելառուսը նաև Ադրբեջանի համար կազմակերպել է ռազմական նշանակության բելառուսական ավտոմեքենաների՝ ՄԱԶ6317 և ՄԱԶ 5317-ի հավաքում: 2018-ի աշնանը հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |