ԱՆ-ն՝ ՁԻԱՀ կենտրոնի մասին. Կա Կառավարության որոշում, պետք է կատարվի

ԱՆ-ն՝ ՁԻԱՀ կենտրոնի մասին. Կա Կառավարության որոշում, պետք է կատարվի

PanARMENIAN.Net - ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակցի աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո գործն ընթանում է սահմանված կարգով, PanARMENIAN.Net ին ասացին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

107 աշխատող ունեցող կենտրոնում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակից ազատման դիմում է գրել՝ իրավիճակի պատասխանատվությունը թողնելով առողջապահության նախարարության վրա: Նրանք բողոքում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորվելու որոշման դեմ:

ԱՆ-ի համապատասխան բաժնից նշեցին, որ իրավասու չեն գնահատական տալ ՁԻԱՀ կենտրոնի մասնագետների պնդումներին, թե նախարարությունը միանձնյա է որոշումները կայացնում:

«Կա Կառավարության որոշում, իսկ որոշումը պետք է ի կատար ածվի»,- եզրափակեցին ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի միավորման մասին որոշումը, ըստ ԱՆ-ի, ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։ Որոշումը գործադիրն ընդունել է հունվարի 30-ին: ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցները փետրվարի 27-ին Կառավարության շենքի առջև բողոքում էին որոշման դեմ՝ նշելով, որ այն միանձնյա է և հիմնազուրկ: Ըստ նրանց՝ այն կայացվել է առանց մասնագիտական քննարկման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---