Լյուքսեմբուրգը՝ անվճար հանրային տրանսպորտով առաջին երկիրն աշխարհում

Լյուքսեմբուրգը՝ անվճար հանրային տրանսպորտով առաջին երկիրն աշխարհում

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որտեղ փետրվարի 29-ից ամբողջ հասարակական տրանսպորտը՝ ավտոբուսները, տրամվայները, գնացքները (բացառությամբ առաջին կարգի գնացքների) դարձել են անվճար։ Ավտոբուսներն անվճար կաշխատեն միայն ցերեկային ժամերին, գիշերային երթուղիները վճարովի կլինեն։

Ինչպես նշել է դքսության կայուն զարգացման նախարարությունը, նման միջոցներ առանձին քաղաքներ կիրառել են, սակայն առաջին անգամ է, որ դա տարածվում է երկրի ամբողջ տարածքի վրա, գրում է Deustche Welle-ն:

Ըստ իշխանությունների` այս քայլը կոչված է բեռնափաթելու ճանապարհները մեքենաներից։ Ամեն օր մոտ 200,000 մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից աշխատանքի է մեկնում Լյուքսեմբուրգ։

Փոփոխությունը, որն իշխանությունները «կարևոր սոցիալական միջոց» են համարում, կանդրադառնա մոտ 40,000 տնային տնտեսությունների վրա։ Անվճար տրանսպորտը տարեկան մոտ 41 մլն եվրո լրացուցիչ ծախս կպահանջի՝ այդ գումարը նախատեսվում է հավաքել հարկերի միջոցով։

Լյուքսեմբուրգի բնակչությունը 607,000 մարդ է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---