ԶԼՄ-ներ. Հունաստանը արգելափակելու է Թուրքիային սատարող ՆԱՏՕ-ի հայտարարությունը![]() 29 փետրվարի 2020 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը որոշել է արգելափակել Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունը, որով դաշինքը որոշել է աջակցություն հայտնել Թուրքիային՝ Սիրիայի կառավարական ուժերի հարվածի հետևանքով 33 թուրք զինծառայողի մահվան կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է To Vima-նա` սեփական աղբյուրներին հղումով։ Ըստ թերթի` վետո դնելու կարգադրություն է արել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Որպես նման որոշման պատճառ նշվում է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն հրաժարավել է բանաձևում ներառել Թուրքիային ուղղված 2016-ի համաձայնագիրը պահպանելու պահանջը։ Դրանով Թուրքիան պարտավորվել էր խոչընդոտել այլ երկրների փախստականների կողմից ԵՄ երկրների հետ սահմանի հատումը, գրում է ՌԲԿ-ն։ ՆԱՏՕ-ի մի քանի անդամ համամիտ չի եղել Հունաստանի պահանջին, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն։ Ուստի Աթենքը որոշել է խստացնել իր դիրքորոշումը։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան կատարի իր սպառնալիքը և թույլ տա փախստականների շարժը, Հունաստանն ամեն ինչ կանի իր տարածք ներգաղթյալների մուտքը թույլ չտալու համար։ Նա հայտարարել է նաև, որ իր երկիրը ոչ մի կապ չունի Իդլիբի իրադարձությունների հետ և չի ցանկանում պատասխանատու լինել այլ երկրների որոշումների հետևանքների համար։ ՆԱՏՕ-ն Թուրքիային սատարող հայտարարություն է պատրաստել, երբ Իդլիբում սիրիական կողմի գնդակոծության հետևանքով 33 թուրք զինծառայող սպանվեց։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |