«Ռոմայի» մարզիչ. Մխիթարյանը կարևոր է մեզ համար![]() 2 մարտի 2020 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Կալյարիի» հանդեպ 4:3 հաշվով տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ըստ մարզչի՝ Մխիթարյանը գնալով բարելավում է խաղն ու առավել կարևոր դառնում իտալական ակումբի համար, գրում է RomaNews-ը: «Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե Մխիթարյանը վնասվածքի պատճառով շատ ժամանակ չկորցներ, բայց նա վերադարձավ և շատ հաջող: Այսօր նա հիանալի խաղ է անցկացրել: Մխիթարյանը կարևոր խաղացող է մեզ համար, և նա օրեցօր ավելի լավն է դառնում»,-ասել է Ֆոնսեկան: Հարցին, թե ում կտար նախապատվությունը Հենրիխ Մխիթարյանի և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի միջև ընտրելիս, մարզիչը պատասխանել է. «Լավ գլխացավանք է մարզչի համար: Վատ է, երբ մենք խաղացողներ չունենք: Մենք շատ հանդիպումներ ենք ունենում և բոլորի համար տեղ կա»: Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի ֆուտբոլի առաջնության Ա Սերիայի 26-րդ տուրում «Կալյարիի» հետ հանդիպմանը: Մարզիկը նաև գոլային փոխանցում է կատարել, որից հետո Կալինիչը դուբլ է ձևակերպել։ «Ռոման» հաղթել է 4:3 հաշվով: Ընթացիկ խաղաշրջանում 31-ամյա Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դառնալով: Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |