Իրանում ավելի քան 54,000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակվել 4 մարտի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Իրանում ավելի քան 54,000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակվել՝ այդ կերպ փորձ է արվում կասեցնել կորոնավիրուսի տարածումը ծանրաբեռնված բանտերում: Ըստ Իրանի արդարադատության ներկայացուցչի` ազատ են արձակվել այն կալանավորները, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել և որոնք գրավ են մուծել, տեղեկացնում է BBC-ն: Առանձնակի վտանգ ներկայացնող կալանավորները, ինչպես նաև նրանք, ում ազատազրկման ժամկետը 5 տարուց ավելի է, սակայն, կմնան կալանավայրերում: Ըստ աղբյուրի՝ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 77-ի: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2336-ի: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ: Ախտորոշումը հաստատվել է նաև Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |