Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12,000-ը

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12,000-ը

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2103 նոր դեպք է գրանցել Չինաստանից դուրս՝ վարակվածների ընդհանուր քանակն այդ երկրից դուրս գերազանցել է 12,000-ը:

Կազմակերպության կայքում նշվում է, որ Չինաստանից դուրս վարակվել է 12,668 մարդ աշխարհի 76 երկրում: Մահացու դեպքերի թիվը հասել է 214-ի (մեկ օրում՝ 48 դեպք), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Վիրուսը տարածվել է ևս 4 երկրում՝ Արգենտինայում, Չիլիում, Լեհաստանում և Ուկրաինայում:

ԱՀԿ վերջին տվյալներով` մայրցամաքային Չինաստանում վարակված է 80,422 մարդ (մեկ օրում՝ 120 դեպք), մահացել է 2984 մարդ (մեկ օրում՝ 38 մարդ): Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 93,090 է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---