Փաշինյանը՝ իր հանձնարարականի մասին. Դրանից դուրս ինչ-որ գաղտնի բաներ են կատարվել, որը վերահսկողությունից դուրս է

Փաշինյանը՝ իր հանձնարարականի մասին. Դրանից դուրս ինչ-որ գաղտնի բաներ են կատարվել, որը վերահսկողությունից դուրս է

PanARMENIAN.Net - ՀՀ տարբեր գերատեսչություններում տեղադրվող սուրճի և այլ ապարատների համար մրցույթ հայտարարելու հանձնարարականը տրվել է 2018-ի հուլիս-օգոստոսին, բայց խնդիր դեռ լուծված չէ, Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պետական գերատեսչության համար դա պետք է արվի լավագույն պայմաններով:

«Ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո, կարծես, դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության, որքան հասկանում եմ՝ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոքի վիճակ է, բայց կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնել, մի հատ տեսնենք՝ այդ տարբերակով հետարքրքվող կա, թե չէ»,- հայտարարել է վարչապետը՝ տրամաբանական չհամարելով ընկերության կողմից պետտարածքն օգտագործելու և դրա համար վարձավճար չտալու փաստը:

Փաշինյանը «մեծ պրոբլեմ» է համարել այն, որ իր հանձնարարականից մեկ տարի հետո այն դեռ կատարված չէ: Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ խնդիրն ի հայտ է եկել վերջերս, սակայն այն 95%-ով լուծված է:

«Շատ լավ բառ եք ասում՝ ի հայտ է եկել, այսինքն` ինչ-որ տեղ իմ հանձնարարականից դուրս ինչ-որ գաղտնի բաներ են կատարվել, որը մեր վերահսկողությունից դուրս է: Ես հիմա հրապարակային, բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են որևէ սուրճի, վճարումների որևէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ, և դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն, եթե, իհարկե, այլ հանգամանքներ չպարզվեն, որ լավ չեմ ըմբռնում»,- ասել է Փաշինյանը:

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ հայտնել է, որ այդ գործառույթն իրենք են իրականացնում և գործընթացն աստիճանաբար է ընթանում:

«Կներեք, աստիճանաբար՝ քանի՞ տարի կարող է տևել, կարող է տասը տարի տևի ձեր աստիճանաբարը: Մեկ տարի է՝ հանձնարականը տվել եմ, ասում եք՝ աստիճանաբար փոխում ենք. աստիճանաբար մի փոխեք, միանգամից փոխեք»,- արձագանքել է վարչապետը՝ ասելով, որ այդ մասին ևս տեղեկացել է քաղաքացու նամակից:

Վարչապետն առաջարկել է քննարկել նաև խոշոր՝ ամբողջ պետական կառավարման համակարգի համար մրցույթ հայտարարելու հնարավորությունը, որ հնարավորությունները և գներն ավելի բարձր լինեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---