Այլմոլորակային ազդանշանների որոնման նախագիծը կասեցվել է

Այլմոլորակային ազդանշանների որոնման նախագիծը կասեցվել է

PanARMENIAN.Net - Բանականության այլմոլորակային ձևերի հնարավոր ազդանշանների որոնման SETI հայտնի նախագիծը մարտի 31-ին կդադարեցնի աշխատանքը:

SETI-ն (Search for Extra-Terrestrial Intelligence) մի շարք ծրագրերից էր բաղկացած, որը ենթադրում էր աստղագիտական սարքերի կողմից հավաքագրվող տվյալներից այն ազդանշանների զատումը, որոնք կարող են պոտենցիալ կապ ունենալ այլմոլորակայինների գործունեության հետ: Դրանցից առավել հայտնին SETI@home ծրագիրն է, որի շրջանակում ցանկացողները կարող են սեփական համակարգիչների հաշվարկային հզորությունները տրամադրել ռադիոհեռադիտակներից ստացվող տեղեկատվությունը մշակելուն, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն:

Դա թույլ տվեց ստեղծել մոլորակի մասշտաբի հաշվիչ մեքենա միլիոնավոր անհատական համակարգիչներից: Այդ ռեժիմով նախագիծը գործել է մոտ 20 տարի:

SETI-ի կազմակերպիչները Բերքլիի համալսարանից բացատրել են նախագծի կասեցումը դրա արդյունավետության նվազեցմամբ և ստացված տվյալների լրացուցիչ վերլուծության անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---