«Մագհայ». Վանաձորի հյուրընկալ անկյունը (Վիդեո) 5 մարտի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Վանաձորում Մարինե Դավթյանն ընտանիքի հետ իր տնից է սկսել հյուրատնային բիզնեսն ու այն կոչել «Մագհայ»: Տարիներ առաջ մեկնարկած գործն օր օրի զարգանում է. հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր անկյուններից: Զբոսաշրջիկների արագ աճող հոսքին զուգահեռ որոշել են ընդլայնել բիզնեսն ու հյուրատանը 2-րդ հարկ կառուցել։ Նախաձեռնությանն առաջինն արձագանքել է բիզնես գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Սկսվել են հյուրատան 2-րդ հարկի կառուցման աշխատանքները: «Մեր 2-րդ հարկը կառուցել ենք 2018-ին՝ մեկ տարվա ընթացքում։ Մեծ աջակցություն ունի մեր գործընկեր ԱԿԲԱ բանկը, որ կարողացանք հասնել մեր նպատակին։ 2019-ի հունվարի 1-ին առաջին ամրագրումն էր հյուրատան նոր սենյակներում: Աշխատել էինք մինչև դեկտեմբերի 31-ը՝ գործն ավարտին հասցնելու համար»,- պատմում է Մարինե Դավթյանը։ Ձեռներեցությունը զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կազմակերպած անվճար բիզնես դասընթացներին Դավթյանն ընտանիքի մյուս անդամների հետ ևս մասնակցել է՝ ընտանեկան բիզնեսը մեկ քայլով էլ առաջ մղելու: «2019-ին ստացել ենք հրավեր ԱԿԲԱ բանկի դասընթացներին մասնակցելու: Այդ դասընթացների արդյունքում ոչ միայն գիտելիքներ ես ձեռք բերում, այլև մարդկային շփումն օգուտ է տալիս, ստեղծվում են նոր կապեր»,- նշել է Մարինեն:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |