Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90%-ը չեղարկվել է 6 մարտի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի հյուրանոցներում ամրագրումների 90%-ը չեղարկվել է: Այդ տվյալները ներկայացվել են երկրի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը, որը նվիրված էր նոր վարակի պատճառով ստեղծված իրավիճակին: «Վերջին 5-6 օրում չեղարկվել է մարտ-ապրիլի համար հյուրանոցներում ամրագրումների 80-90 տոկոսը: Դա նշանակում է, որ զբոսաշրջության ինդուստրիան սնանկության եզրին է: Պատճառը միայն և միայն կորոնավիրուսն է: Մեղավորներ չկան: Պետք է մտածենք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից և ինչ անենք անձնակազմը պահելու համար»,- հայտարարել է Հյուրանոցների և ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին, գրում է JamNews-ը: Ամենալուրջ իրավիճակը Թբիլիսիում է. շրջանների մեծ մասում տուրիստական շրջանը կամ ավարտվել է, կամ դեռ չի սկսվել: Ըստ Ալավերդաշվիլու՝ եթե իրավիճակը չշտկվի, ոլորտում կրճատումներ կսկսվեն: 2019-ին Վրաստանի զբոսաշրջային ոլորտը մոտ $3.5 մլրդ է վաստակել, իսկ երկրի ամբողջ տնտեսությունը գնահատվում է $18 մլրդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |