Փաստաբաններ. Գագիկ Խաչատրյանը Գերմանիայում անհապաղ վիրահատվելու կարիք ունի

Փաստաբաններ.  Գագիկ Խաչատրյանը Գերմանիայում անհապաղ վիրահատվելու կարիք ունի

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պահանջում է իրավասու մարմիններից վերջինիս կրկնակի վիրահատության անհապաղ հնարավորություն տալ: Այդ մասին ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:

Կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում, քանի որ սկզբնական վիրահատությունը դեռևս 2018-ին իրականացվել է Գերմանիայում և իմպլանտ է տեղադրվել։

2019-ի հուլիսի 4-ին և օգոստոսի 5-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով 2 բժշկական կոնսիլիում էր հրավիրվել, որոնց եզրակացություններով փաստվել էր, որ Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն:

«Կրկնակի վիրահատության անհրաժեշտության մասին են փաստել նաև Գերմանիայի Համբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնի և Փարիզի ամերիկյան հոսպիտալի առաջատար բժիշկ-պրոֆեսորների կողմից իրականացված կոնսիլիումների արդյունքում»,- տեղեկացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր բժշիկները հաստատել են, որ վիրահատությունը պետք է կատարվի հնարավորինս շտապ, քանի որ դրա հապաղումը կարող է հանկարծակի և անդառնալի վնաս պատճառել Խաչատրյանի առողջությանը:

Փաստաբանական խումբն ահազանգում է, որ Խաչատրյանին մինչ օրս վիրահատվելու հնարավորություն չի տրվել. փոխարենը, մոտ 6 ամիս գտնվելով ՔԿՀ-ում, նա ընդամենը ցավազրկողներ է ստացել:

«Այս ամենի պատճառով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել, որի պատճառով նա գտնվում է «Աստղիկ» բուժկենտրոնում, որտեղ կոնսերվատիվ և վերականգնողական բուժում է ստանում, ինչը սակայն, ըստ բժիշկների, չի հանդիսանում հիվանդության հիմնական բուժում»,- ասվում է հայտարարության մեջ:

Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---