Չինացի աշակերտները «տապալել են» հավելվածի վարկանիշը App Store-ում, որ տնայինները չանեն

Չինացի աշակերտները «տապալել են» հավելվածի վարկանիշը App Store-ում, որ տնայինները չանեն

PanARMENIAN.Net - Չինական Ուհան քաղաքի դպրոցականները, որոնք կորոնավիրուսի կարանտինի պատճառով անցել են տնային ուսուցման, «տապալել են» DingTalk հավելվածի վարկանիշը, որի միջոցով ստանում էին տնային առաջադրանքները: Նրանք դա հատուկ են արել, որ այլևս տնայիններ չստանան, գրում է TJournal-ը:

Reuters-ը գրել էր հավելվածը միտումնավոր ցածր գնահատելու մասին դեռևս փետրվարի վերջում:

Բրիտանական London Review of Books-ի զեկույցում ասվում է. «փոքրիկ չարաճճիները պարզել են, որ եթե օգտատերերի բավարար քանակ մեկ աստղ դնի հավելվածին, ապա այն կհեռացվի App Store-ից»: Դրանից հետո հավելվածի գնահատականը մեկ գիշերում 4,9-ից նվազել է մինչև 1,4: DingTalk-ի սեփականատերերը ստիպված են եղել «ներում» աղերսել:

«Հավելվածը միայն 5 տարեկան է: Խնդրում ենք, մի սպանեք այն»,- գրել են նրանք սոցցանցերում:

Հետագայում դրա վարկանիշը մի փոքր աճել է՝ հասնելով 2,2-ի: Եվ դեռ պարզ չէ, թե ով կհաղթի այս պայքարում:

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում մոտ 110,110 է, վիրուսից մահացել է մոտ 3800 մարդ, ապաքինվել՝ մոտ 62,000-ը:Ներկայումս վարակակիր համարվող մոտ 43,000 մարդկանց 14%-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---