Պուտին. Նախագահական ժամկետի զրոյացումը հնարավոր է, եթե ՍԴ-ն ընդունի10 մարտի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով նոր սահմանադրությամբ իր նախագահական ժամկետները զրոյացնելու առաջարկին, Պետդումայում հայտարարել է, որ դա հնարավոր է՝ միայն եթե ՍԴ-ն ասի, որ դա չի հակասում Սահմանադրությանը: «Առաջարկ եղավ իմ լիազորությունների ժամկետը երկարացնելու մասին, եթե ռուսաստանցիները քվեարկեն դրա օգտին: Բայց այդ դեպքում լիազորությունները կերկարացվեն այլընտրանք չունեցող ընտրություններում, իսկ այլընտրանք պետք է լինի: Նախագահական ժամկետի սահմանափակումը կարելի է չեղարկել՝ երբ երկիրն անցնում է փորձությունների միջով, կայունությունը պետք է գերակա լինի»,- ասել է նա, գրում է Meduza-ն: ՌԴ նախագահը նաև հավելել է, որ «սահմանադրության փոփոխություններն արվելու են գոնե 30-50 տարվա հեռանկարով, և այդ հեռանկարում հանրությունը պետք է ունենա իշխանափոխության երաշխիքներ»: «Նախագահական ժամկետների զրոյացման տարբերակը հնարավոր է, բայց միայն եթե ՍԴ-ն ասի, որ դա չի հակասում Սահմանադրությանը: Եվ եթե հավանություն տան ռուսաստանցիները: Ինչպես որոշեք, այնպես էլ կլինի»,- ասել է նա: ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Նևերովը հայտարարել է, որ խմբակցությունը կսատարի նոր սահմանադրությամբ գործող նախագահի ժամկետները զրոյացնելու մասին պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկին: Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024-ին, որից հետո, ըստ գործող սահմանադրության, նա այլևս չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը: Առաջին անգամ նա ՌԴ նախագահ է ընտրվել 2000-ին, ապա վերընտրվել 2004, 2012 և 2018 թվականներին: 2012-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի լիազորությունները 4-ից ավելացվեցին մինչև 6 տարի: 2008-2012թթ.,Պուտինը եղել է ՌԴ վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |