Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 354-ի![]() 11 մարտի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 354-ի՝ մեկ օրում 63 մարդ է մահացել, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: Իրանում կորոնավիրուսով վարակված է մոտ 9000 մարդ, տեղեկացնում է Reuters-ը: Ջահանպուրն Իրանի պետական հեռուստատեսությամբ կոչ է արել մարդկանց խուսափել անհարկի ուղևորություններից և տանը մնալ: Համաճարակն գրանցվել է այդ երկրի 31 նահանգում: Ամբողջ Իրանում փակ են դպրոցներն ու համալսարանները, չեղարկվել են մեծ մշակութային և մարզական միջոցառումները: Iran Air ավիաընկերությունը մարտի 8-ին հայտնել է անորոշ ժամկետով դեպի Եվրոպա բոլոր չվերթների կասեցման մասին: Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |