Տոկիոյի Օլիմպիադան կորոնավիրուսի պատճառով կարող է հետաձգվել 1-2 տարով![]() 11 մարտի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով 1-2 տարով հետաձգելն «առավել ընդունելի տարբերակը» կարող է լինել, հայտարարել է Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի անդամ Հարույուկի Տակահասին: Ըստ նրա՝ ֆինանսական վնասը խաղերի չեղարկումից կամ առանց հանդիսատեսի անցկացնելուց չափազանց մեծ կլինի, իսկ 1 տարուց պակաս հետաձգելու դեպքում դա կարող է հակասել մյուս մեծ մարզային մրցումների ժամանակացույցին: Ճապոնիայի ԱՕԿ-ը նոր է սկսել քննարկել հնարավոր սցենարները, քանի որ ԱՕԿ նախագահության վերջին նիստը 2019-ի դեկտեմբերին էր, երբ համաճարակն այդքան չէր տարածվել, գրում է Deutsche Welle-ն: Ճապոնիայի կառավարությունը բացասաբար է արձագանքել Տակահասիի հայտարարությանը: «Չեղարկումը կամ հետաձգումն ուղղակի անիմաստ են, մենք չենք քննարկում նման հարց»,- ասել է խաղերի նախապատրաստման պատասխանատու նախարար Սեյկու Հասիմոտոն: Միջազգային օլիմպիական կոմիտեն իր տեսակետը դեռ չի հայտնել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |