ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել

ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։

Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է։

ՌԲԿ-ի հաղորդմամբ` նա նշել է, որ 2 շաբաթում կորոնավիրուսի դեպքերի քանակը Չինաստանից դուրս աճել է 13 անգամ, իսկ երկրների քանակը, որտեղ հայտնաբերվել է վիրուսը, եռապատկվել է։

Այս պահին աշխարհում ավելի քան 118 հազար վարակված կա։

Վերջին անգամ պանդեմիա հայտարարվել էր 2009-2010 թթ. խոզի գրիպի ժամանակ։

Հայաստանում մարտի 11-ին կորոնավիրուսով հիվանդ ևս 3 հոգի է հայտնաբերվել` երկուսը ՀՀ քաղաքացի են, վերադարձած Իտալիայից, մեկը՝ Իտալիայի քաղաքացի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---