Իտալիայում մահացած կնոջ մարմինը 2 օր մնացել է տանը. Կարանտինում գտնվող ընտանիքը չի կարողացել հուղարկավորել նրան13 մարտի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Իտալացի մի տղամարդ հայտնել է, որ ինքն ու ընտանիքը 2 օր չեն կարողացել հուղարկավորել կորոնավիրուսից մահացած քրոջը. նրանք տնային կարանտինում են գտնվել՝ մահացած կնոջ մարմնի հետ միասին, փոխանցում է The Washington Post-ը: Ըստ աղբյուրի՝ Լուկա Ֆրանզենսե անունով տղամարդը ֆեյսբուքյան իր էջում պատմել է դեպքի մասին ու օգնություն խնդրել, տեսանյութում երևացել է նաև 47-ամյա կնոջ մարմինը: Նա նշել է, որ մեկ օր է՝ չեն կարողանում գտնել թաղման բյուրո՝ կնոջ մարմինը տեղափոխելու համար: Տղամարդն ասել է, որ չգիտի՝ ինչ անել դիակի հետ և չի կարողանում պատշաճ կազմակերպել քրոջ հուղարկավորությունը, իսկ «կառույցներն իրեն լքել են»: Նա նշել է, որ կապվել է բոլորի հետ, սակայն ոչ ոք իրեն պատասխան տալ չի կարողացել: Ավելի ուշ նա կրկին համացանցի միջոցով դիմել է մարդկանց՝ ասելով, որ քրոջ մահից հետո ընտանիքը 36 ժամ կարանտինում է, իրենք կրկին չեն կարողանում գտնել թաղման բյուրո: Արդյունքում մարտի 7-ին մահացած կնոջ մարմինը թաղման բյուրո է տեղափոխվել միայն մարտի 9-ին: Բյուրոյի աշխատակիցը նշել է, որ դեպքը «սյուռեալ» է, իրենք պարտականություններն իրականացրել են հատուկ պաշտպանիչ ձեռնոցներով, դիմակներով և այլ միջոցներով: Սա Իտալիայում առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսով վարակված մարդը մահացել է տանը: Մարտի 13-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 15,113-ը, երկրում մահացել է 1000-ից ավելի մարդ: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |