Հանրային խորհուրդն անցնում է հեռահար աշխատանքի

Հանրային խորհուրդն անցնում է հեռահար աշխատանքի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ավելացմամբ պայմանավորված Հանրային խորհուրդն անցնում է հեռահար աշխատանքի։ Այդ մասին ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Որոշվել է, որ անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն առկա են (կամ կարող են ձեռք բերվել) աշխատանքները հեռահար կազմակերպելու համար՝ միաժամանակ ապահովելով Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը: Ուստի առերես հանդիպումները, քննարկումները, Հանրային խորհրդի ու նրա հանձնաժողովների նիստերը, քաղաքացիների ընդունելությունները ժամանակավորապես կփոխարինվեն առցանց տեսակոնֆերանսներով և էլեկտրոնային նամակագրությամբ:

Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության հորդորը՝ նվազագույնի հասցնելու հանրային շփումները, քաղաքացիներին առաջարկում ենք իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ գրավոր դիմումները Հանրային խորհրդին ուղղել էլփոստի հասցեով: ՀԽ քարտուղարությունը այս պայմաններում էլ իր բնականոն աշխատանքի միջոցով ընթացք կտա դրանց, պարզապես այդ ամենն իրականացնելով հեռահար ու առցանց հաղորդակցության եղանակներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նախապես մեկուսացվածներից կորոնավիրուսով վարակված ևս 2 անձի մասին։ Այդպիսով Հայաստանում կա 15 հաստատված դեպք։

Կարդացեք նաև` Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---