ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Երեւանն ու Բաքուն պետք է ճկունություն դրսեւորեն եւ որոշեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ երկրնեի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններում ոչ մի հակասություն չկա: Երկու փաստաթուղթն էլ մշակվել է նույն ոգով: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հելսինկյան հանդիպումը մեզ հույս է տալիս, որ հետագայում եւս կողմերին կհաջողվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին շարունակել բանակցությունները բարձր մակարդակով»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն:



Ըստ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ճկունություն դրսեւորեն եւ որոշեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը: «Մենք հասկանում ենք, որ դրա համար անհրաժեշտ է փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտ: Այս հակամարտությունը բավականին բարդ է, սակայն կա քաղաքական կամք, որը մենք տեսանք Հելսինկիում կայացած հանդիպմանը: ԵԱՀԿ բոլոր 56 երկրները պետք է նպաստեն բանակցային գործընթացին»,-հայտարարել է Մարկ Պերրեն դը Բրիշամբոն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---