ՀՀ-ն կորոնավիրուսի ռապիդ թեստեր ձեռք կբերի

ՀՀ-ն կորոնավիրուսի ռապիդ թեստեր ձեռք կբերի

PanARMENIAN.Net - Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում ձեռք կբերի կորոնավիրուսի ռապիդ թեստեր, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Դրանք թույլ կտան 15 րոպեում հաստատել կորոնավիրուսի առկայությունը։ Դրանք նախևառաջ կիրառվելու են սահմանային անցակետերում», - նշել է փոխվարչապետը։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26-ի։ Նրանց մեծ մասը կապված է Էջմիածնի դեպքի հետ, մեկ նոր դեպք կա Մեղրիում` Իտալիայից վերադարձած քաղաքացու մոտ։

Մոտ 300 հոգի մեկուսացված է։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից