Լիբանանը փակում է բոլոր սահմանները

Լիբանանը փակում է բոլոր սահմանները

PanARMENIAN.Net - Լիբանանի կառավարությունը հայտարարել է մարտի 18-ից Բեյրութի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև ծովային և ցամաքային սահմանները փակելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը։

«Դա թելադրված է արտակարգ իրավիճակով առողջապահության ոլորտում, որը պահանջում է բոլոր ջանքերի մոբիլիզացում վտանգավոր վարակի դեմ պայքարում»,- ասել է նախարարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Երկրի ամբողջ տարածքում հայտարարվում է 15-օրյա կարանտին։ Կփակվեն պետական, դպրոցական և նախադպրոցական հաստատությունները, մասնավոր ձեռնարկությունները՝ բացառությամբ կենսապահովման հաստատությունների։

Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Լիբանանում կորոնավիրուսով վարակված ավելի քան 90 մարդ կա, 3-ը մահացել են։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---