ՍԴ-ն օրինական է ճանաչել Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը16 մարտի 2020 - 21:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը։ Դա թույլ կտա նրան կրկին մասնակցել նախագահի ընտրություններին։ Ըստ ՍԴ դատավորների` իրավական ժողովրդավարական պետության սկզբունքը ենթադրում է, թեև չի կանխորոշում նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակում։ Սակայն, ժողովրդավարության սկզբունքները ենթադրում են ազատ ընտրությունների արդյունքում պետության ղեկավարի ընտրություն։ Բալանսը որոնում է սահմանադիր օրենսդիրը, այդ թվում, հաշվի առնելով կոնկրետ պատմական գործոնները, ռիսկերն ու մարտահրավերները»,- ասում են ՍԴ դատավորները, գրում է «Վեդոմոստին»։ Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ «նախագահական ժամկետների զրոյացման տարբերակը հնարավոր է, բայց միայն եթե ՍԴ-ն ասի, որ դա չի հակասում Սահմանադրությանը»: Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024-ին, որից հետո, ըստ գործող սահմանադրության, նա այլևս չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը: Առաջին անգամ նա ՌԴ նախագահ է ընտրվել 2000-ին, ապա վերընտրվել 2004, 2012 և 2018 թվականներին: 2012-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի լիազորությունները 4-ից ավելացվեցին մինչև 6 տարի: 2008-2012թթ.,Պուտինը եղել է ՌԴ վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |