Կորոնավիրուս․ Իրավիճակը տարածաշրջանում18 մարտի 2020 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38-ի։ Ինչպես ասվում է կառավարությանը կից հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում, կարանտինում 1261 մարդ կա, դիտարկման տակ են 211-ը։ Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1135-ի՝ մարտի 18-ի տվյալներով մեկ օրում մահացել է 147 մարդ։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17,361 դեպք։ Ինչպես հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռեզա Ռաիսին, ապաքինվել է 5710 մարդ։ Ռուսաստանում 24 ժամում կորոնավիրուսով հիվանդների քանակը հասել է 147-ի։ 33 նոր դեպք է ի հայտ եկել, որից 31-ը՝ Մոսկվայում։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 98 դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կորոնավիրուսը լայն տարածում չի ստացել հանրապետությունում։ Նշվում է, որ կորոնավիրուս է ախտորոշվել 34 անձի մոտ, որից 6-ն ապաքինվել են, 1-ը՝ մահացել է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |