Ջորջ Մարտին․ Կորոնավիրուսի պատճառով ավելի շատ եմ գրում

Ջորջ Մարտին․ Կորոնավիրուսի պատճառով ավելի շատ եմ գրում

PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինն իր բլոգում գրել է, որ կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման պայմաններում ինքն ավելի շատ է սկսել գրել։ Նա տեղեկացրել է, որ աշխատում է «Ձմռան քամիներ» վեպի վրա («Սառույցի և կրակի երգ» վիպաշարի 6-րդ գիրքը) ավելի շատ, քան երբևէ, գրում է Daily Mail- ը:

«Հիմա Վեսթերոսում ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան իրականում։ Ամեն օր գրում եմ։ Յոթ թագավորությունում ամեն ինչ բավականին մռայլ է, բայց ոչ այնքան, որքան մեզ մոտ։ Չեմ կարող ազատվել այն զգացողությունից, որ բոլորս ինչ-որ գիտաֆանտաստիկ վեպում ենք ապրում»,- գրել է Մարտինը։

«Հաշվի առնելով տարիքս (71 - խմբ.) և ֆիզիկական վիճակս, առավել խոցելի վիճակում եմ, բայց հիմա ինձ լավ եմ զգում։ Մենք ձեռնարկում ենք կանխարգելիչ բոլոր միջոցները։ Ես հեռավոր վայրում եմ և ինձ հետ 1 օգնական կա։ Ես քաղաք չեմ գնում և ոչ ոքի հետ չեմ հանդիպում»,- գրել է գրողը։

Ավելի վաղ գրողն ասել էր, որ «Գահերի խաղի» 7-րդ գրքի ավարտը նման չի լինի սերիալի հանգուցալուծմանը։ Սթարքերից մեկի ճակատագիրը խիստ կտարբերվի սերիալից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---