Կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշվին 100 մլն դրամ է փոխանցվել![]() 19 մարտի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքրի համար բացված հաշվին մարտի 19-ի (ժամը 14:30) տվյալներով փոխանցվել է 100 մլն դրամ։ Այդ մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։ Վճարումների ընդհանուր քանակը 650 է: Մարտի 17-ին գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին փոխանցումներ կարող են անել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |