ԱԱԾ․ Ադրբեջանցի հաքերները հայերի կոտրած էջերով ապատեղեկատվություն են տարածում

ԱԱԾ․ Ադրբեջանցի հաքերները հայերի կոտրած էջերով ապատեղեկատվություն են տարածում

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում գրանցված օգտատերերի է հայտնաբերել, որոնց էջերում արված գրառումներում ապատեղեկատվություն կա՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Մասնավորապես՝ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:

ԱԱԾ-ն, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում տարածվող լուրերի շրջանակում:

Կառույցը հորդորում է սոցցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, կոչ անում նաև ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։