WhatsApp-ն ու ԱՀԿ-ն չաթ-բոտ կթողարկեն՝ կորոնավիրուսի մասին ինֆորմացիայով21 մարտի 2020 - 17:18 AMT PanARMENIAN.Net - WhatsApp մեսինջերն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կթողարկի չաթ-բոտ՝ կորոնավիրուսի մասին ակտուալ ինֆորմացիայով, հայտնում են ԱՀԿ-ից: Չաթ-բոտին հասանելիությունը տրվում է հղումով, որը երկխոսություն է բացում WhatsApp-ում: Հաղորդակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ցանկացած նամակ, դրանից հետո հայտնվում է մենյուն, որը կարող է պատասխանել կորոնավիրուսի մասին հարցերին: Մեսինջերը նաև քննարկում է մարդկանց և խմբերին այդ հաղորդագրությունն ուղարկելու հնարավորությունը սահմանափակելու հարցը, փոխանցում է The Guardian-ը: Դեռ 2019-ին մեսինջերը սահմանափակել էր հաղորդագրությունը մեծ թվով մարդկանց ուղարկելու հնարավորությունը՝ այդպես պայքարելով կեղծ տեղեկատվության տարածման դեմ: Ավելի վաղ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտարարել ամբողջ աշխարհում, ըստ կազմակերպության տվյալների, 200,000-ից ավելի մարդ է վարակված: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |