Կորոնավիրուսային իրավիճակը տարածաշրջանում

Կորոնավիրուսային իրավիճակը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 21-ի երեկոյի տվյալներով, ավելացել է 4-ով` հասնելով 49-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված մշտադիտարկման հատուկ կայքէջում:

Կարանտինում է մնում մոտ 2000 մարդ, բժիշկների հսկողության տակ է 259 մարդ։

Մարտի 21-ի դրությամբ Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման 53 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այդպիսով ՌԴ-ում հաստատված դեպքերի հանրագումարը հասել է 306-ի։ 16 մարդ ապաքինվել է։

Իրանում մարտի 21-ի դրությամբ COVID-19-ից մեկ օրում 123 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարար Ալի Ռեզա Վահաբզադեն։ Վերջին շաբաթվա մեջ առաջին անգամ մահացածների քանակը ոչ թե ավելացել է, այլ պակասել։ Զոհերի ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր հասել է 1556-ի։ Վարակվածների թիվը հասել է 20,610-ի։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը մեկ օրում ավելացել են 311-ով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Ընդհանուր առմամբ, վարակվածների քանակը հասել է 670-ի։ Մահվան 9 դեպք է գրանցվել։ Թեստավորում է անցել 3656 մարդ։

Ադրբեջանում մարտի 21- դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել ևս 9 անձի մոտ։ Այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53-ի, որից 6-ն ապաքինվել է, 1-ը՝ մահացել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 160 դեպք կա, մեկն ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---