6 քաղաքացի ռեանիմացիայում է, կյանքին չսպառնացող վիճակում24 մարտի 2020 - 01:20 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի ռեանիմացիայում է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում ու արհեստական շնչառության տակ չեն։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Նա նշել է, որ ՀՀ-ում կան բոլոր դեղերը, որոնք փորձարարական մակարդակով բուժման համար կիրառվում են աշխարհում։ Դրանք պացիենտներին են տալիս նաև ՀՀ-ում։ Սակայն Թորոսյանը շեշտել է, որ ապացուցողական բազան այդքան մեծ չէ, որ 100 տոկոսով հնարավոր լինի վստահ լինել, որ դրանք բուժում են կորոնավիրուսը։ Մարտի 24-ին կարող է դուրս գրվել ևս մեկ պացիենտ ու մինչև 50-70 մեկուսացված։ Մարտի 23-ի երեկոյան ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 235-ի, 2 հոգի բուժվել է, ակտիվ քեյսերը 233-ն են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |