Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ կգործեն24 մարտի 2020 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ սահմանափակումների մասին։ Ըստ նրա` այսուհետ բրիտանացիները պարտավոր են տանը մնալ՝ դուրս գալով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Փակ կլինեն մանկական խաղահրապարակները, սպորտային մարզահրապարակները, ինչպես նաև կրոնական հաստատությունները։ Չեղարկվում են բոլոր արարողությունները՝ հարսանիքները, կնունքները, բացառությամբ՝ հուղարկավորությունների, գրում է BBC-ն։ Թույլատրվում է տնից դուրս գալ միայն գնումների, ֆիզիկական վարժությունների (օրը մեկ և միայնակ կամ ընտանիքի անդամների հետ) համար, ըստ բժշկական ցուցումների և աշխատանքի գնալու համար, եթե դա կենսական անհրաժեշտության ոլորտում է։ Խանութները, բացառությամբ առաջին անհրաժշետության ապրանքներ վաճառողների, փակ կլինեն։ Արգելվում են բոլոր հանրային հավաքները՝ 2 մարդուց ոչ ավելի, եթե նրանք նույն ընտանիքի անդամներ չեն։ Ոստիկանությունը կտուգանի բոլոր նրանց, ովքեր չեն պահպանի այդ կանոնները, ինչպես նաև կպահանջի ցրվել։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 22-ից հետո Անգլիայում ևս 46 մարդ է մահացել կորոնավիրուսից՝ 47-105 տարեկան, բոլորը նաև այլ առողջական խնդիրներ են ունեցել։ 4-ական մարդ է մահացել Շոտլանդիայում և Ուելսում։ Ընդհանուր առմամբ, երկրում 6724 հաստաված դեպք կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |