Հունաստանում կորոնավիրուսով վարակված կնոջից առողջ երեխա է ծնվել24 մարտի 2020 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում կորոնավիրուսով վարակված կնոջից առողջ երեխա է ծնվել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ պրոֆեսոր Սոտիրիս Ցիոդրասը։ «Վիրուսի դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է։ Այսօր այդպիսի պայքարում հաղթել է երիտասարդ մայրը՝ նա առողջ տղա է ծննդաբերել»,- ասել է նա, գրում է Ferra.ru-ն։ Սա կորոնավիրուսով վարակված կնոջից առողջ երեխա ծնվելու առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ չինական Ուհանում, որտեղ բռնկվել է համաճարակը, փետրվարի 3-ին COVID-2019-ով վարակված կինը նույնպես առողջ երեխա է ունեցել։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների, որոնք վիճակագրական տվյալների հաշվառում են իրականացնում, մարտի 24-ի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381,000-ը։ Մահացել է ավելի քան 16,500 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 101,000-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |