Վարչապետը՝ Ուրիխանյանին. Օրինագիծ բերեք, որ բոլորին $10,000 բաժանեք, նաև՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելով25 մարտի 2020 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Բնականոն աշխատող մարդկանց, ովքեր, օրինակ՝ դիմակ, ալկոգել են վաճառում, բարեհաջող առևտուր են անում, վարկային արձակուրդ տրամադրելու կարիք չկա. նրանց շահույթն այս ընթացքում շատացել է: Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն, նրանց համար Կառավարությունը աջակցության 5 փաթեթ է նախատեսել, ԱԺ-ում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ վարկային արձակուրդ տրամադրելու մասին հարցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ եթե մարդն անպարտաճանաչ գործընկեր է, 6 ամիս քրոնիկ վարկ չի վճարում, նրան վարկային արձակուրդ տրամադրելու դեպքում ստացվում է, որ իրենց ասում են՝ երկու ամիս էլ մի կատարիր վարկային պարտավորություններդ: Վարչապետը նշել է, որ հնարավոր չէ վարկային և ֆինանսական պարտավորություններից ազատել բոլորին: «Եկեք ազատենք վարկերից, հարկերից, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում: Հո ասելով չէ, կներեք, էդ խոսքի արժեքին էլ պետք է հետևել: Եկեք, օրենսդրական նախաձեռնություն արեք, ՀՀ քաղաքացիներին բոլորին $10,000 բաժանեք՝ այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով: Ընդունեք նման առաջարկություն, բաժանել բոլոր քաղաքացիներին՝ առաջին հերթին մյուսների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում: Նստում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք: Ձե՞ռ եք առնում, այնպիսի տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք Ձեր շրջապատի, Ձեր միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք ա, հա՛»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ 2012-ից ԱԺ պատգամավոր է և իրենց տանն ինչ գնել են՝ վարկային միջոցներով է ձեռք բերվել, չնայած դրան, նրա խոսքով, սպառողական վարկեր ունեցող պատգամավորին օրինակ, վարկային արձակուրդ տալ պետք չէ: Մարտի 25-ին վարկային արձակուրդի, մարդկանց վճարելու մասին խոսել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ օրավարձով աշխատողներին պետք է ամսական 70,000 դրամ տրվի, իսկ բանկերին պետք է վարկերը «3 ամսով ներեն»: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |