ՌԴ-ն մարտի 27-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ26 մարտի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։ Բացառություն կկազմեն միայն հայրենիք վերադարձնող ռուսաստանցիների չվերթերը՝ մինչև մարտի 27-ը պետք է կազմվեն արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիների ցուցակները։ Այն ռուսաստանցիները, որոնք չեն կարողանա վերադառնալ տարբեր երկրներում գործող սահմանափակումների պատճառով, պետք է մնան այնտեղ, որտեղ կան, և հաշվի առնեն, որ ՌԴ վերադառնալուց հետո 14-օրյա կարանտինի են ենթարկվելու։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՌԴ-ն անորոշ ժամանակով հետաձգել է սահմանադրական հանրաքվեն, որը պետք է անցկացվեր ապրիլի 22-ին։ Երկրի նախագահը նաև ոչ աշխատանքային է հայտարարել առաջիկա շաբաթը՝ աշխատավարձի պահպանմամբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |