Թորոսյան. Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում և Կոտայքում են26 մարտի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի փոխանցման շղթաները, վարակակիրների կոնտակտավորներին պարզելու պրոցեսը շարունակական է և միշտ է իրականացվում: Կան դեպքեր, որ 100%-ով հայտնաբերված են և համաճարակաբանական հետազոտությունն այլևս չի շարունակվում, բայց կան դեպքեր, որ համաքաղաքացիները չեն գործակցում ու պրոցեսը երկար է տևում, հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշներում շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում: Քարտեզը, երբ պատրաստենք, կտեսնեք՝ որ մարզերում են հաստատված դեպքերը: Դեպքեր կան թե՛ Երևանում, թե՛ հարակից մարզերում, վարակման հատուկենտ դեպքեր կան Շիրակի, Լոռու, Սյունքի մարզերում»,- ասել է Թորոսյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրում, Արարատում և Կոտայքում: Վայոց ձորում և Գեղարքունիքում հաստատված դեպքեր դեռ չկան: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |