Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք կա, հիվանդներից մեկը մահացել է․ Interfax.az

Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք կա, հիվանդներից մեկը մահացել է․ Interfax.az

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից մեկը մահացել է։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի կառավարությանը կից Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։

Վարակվածների ընդհանուր քանակն Ադրբեջանում 122 է։ Մահացած հիվանդը մարտի 12-ին վերադարձել էր Թուրքիայից։ Սա մահվան 3-րդ դեպքն է Ադրբեջանում, գրում է Interfax.az-ը։

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ 104 հիվանդ կա, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, 9-ինը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը կայուն է։ 15 մարդ ապաքինվել է։

Վարակման դեպքեր են գրանցվել նաև երկրի շրջաններում։ Օպերատիվ շտաբը կոչ է անում ինքնամեկուսացվել և պահպանել կարանտինի պահանջները։ Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 20,000 թեստ է արվել։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
Չեխիայի քաղաքացիներին կարգելվի նաև մեկնել երկրից