Ֆրանսիան կորոնավիրուսի պատճառով դուրս է բերում զորքերն Իրաքից. Figaro

Ֆրանսիան կորոնավիրուսի պատճառով դուրս է բերում զորքերն Իրաքից. Figaro

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կորոնավիրուսի տարածման պատճառով դուրս է բերում զորքերն Իրաքից, հայտարարել է ֆրանսիական գլխավոր շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին Figaro-ի վրա հղումով։

«Իրաքի կառավարության հետ գործակցելով՝ ԻՊ դեմ պայքարի կոալիցիան որոշել է ժամանակավորապես կասեցնել Իրաքի անվտանգության ուժերի ուսուցմանն ուղղված գործունեությունը՝ հաշվի առնելով ճգնաժամն առողջապահության ոլորտում»,- ասվում է Ֆրանսիայի զորքերի գլխավոր շտաբի հրամանատարության կոմյունիկեում։

Մարտի 26-ին Իրաքից Ֆրանսիայի զորակազմի դուրսբերման մասին հայտնել է Իրաքի ռազմական հրամանատարությունը։ Գործընթացը մեկնարկել է մարտի 26-ին։

Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---