Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից 662 մարդ է մահացել. Reuters

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից 662 մարդ է մահացել. Reuters

PanARMENIAN.Net - Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերն աճել են 662-ով, երկրում վարակից մահացության ընդհանուր թիվը 8165 է, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Civil Protection գործակալությանը:

Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 80,000-ը, վիրուսից վերականգնվել է 10,361 մարդ: Երկիրը համարվում է Եվրոպայում կորոնավիրուսի ամենամեծ օջախը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
---