Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. «Դոժդ»

Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. «Դոժդ»

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Ըստ նրա՝ 78-ամյա Լեշչենկոյի վիճակը կայուն է, նրան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հոսպիտալ, գրում է «Դոժդը»։

Մարտի 26-ին Լեշչենկոյի ընկերը՝ Վլադիմիր Վինոկուրը հայտնել էր, որ երգիչը բուժվում է թոքաբորբից։

Մարտի 25-ին Լեշչենկոյին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք շնչառական խնդիրների պատճառով, սակայն նրա վիճակը հաջողվել էր կայունացնել։ Նա բուժկենտրոն էր եկել դրանից մի քանի օր առաջ տիկնոջ հետ՝ արտերկրից վերդառնալուց հետո։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---