ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը. Vedomosti

ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը. Vedomosti

PanARMENIAN.Net - Մարտի 27-ի դրությամբ՝ ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդության 196 նոր դեպք է գրանցվել՝ վարակվածների ընդհանուր քանակը հասել է 1036-ի։ Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբը, գրում է Vedomosti-ն։

Հիվանդներից մեկը մահացել է, այդպիսով, ըստ շտաբի՝ ՌԴ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3-ի։

Ապաքինվել է և դուրս գրվել 45 անձ։

Հիվանդության նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել (157), ընդհանուր դեպքերի քանակով ևս Մոսկվան է առաջատարը՝ 403։ Կորոնավիրուսը հայտնաբերվել է ՌԴ 58 սուբյեկտում։

Photo. TASS
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---