Իրանի ավելի քան 50 մլն քաղաքացի կորոնավիրուսի թեստ է անցել․ Irna27 մարտի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռեիսին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի նշաններով քաղաքացիների հայտնաբերման նպատակով ավելի քան 50 մլն իրանցի է հետազոտվել, տեղեկացնում է Irna գործակալությունը։ «Ծրագիրն ընդունելու օրվանից ավելի քան 50 մլն մարդ է սքրինինգի ենթարկվել»,- ասել է Ռեիսին։ Մարտի 25-ին Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին տեղեկացրել էր սքրինինգի և ավելի քան 47,5 մլն մարդու հետազոտման մասին՝ կորոնավիրուսով պացիենտների հայտանբերման ծրագրի շրջանակում։ Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2378-ի, վերջին 24 ժամում երկրում 144 մահ է գրանցվել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության նախարարի խոսնակ Կիանուշ Ջահանպուրին: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2926-ով՝ հասնելով 32,332-ի: Իրանում վարակակիրներից 2893-ը ծանր վիճակում է գտնվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |