Ինքնամեկուսացումը խախտած 1889 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել![]() 28 մարտի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Մինչև մարտի 28-ը ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել, հայտնել է Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյան: Ըստ նրա՝ անձնական մեքենաներում սահմանված քանակից ավելի անձ տեղափոխելու համար 1843 դեպքով ավելորդ ուղևորներն իջեցվել են: Մհրյանը նշել է, որ 48 դեպքով վարորդները վարչական տույժի են ենթարկվել՝ սահմանվածից ավելի շատ ուղևոր տեղափոխելու համար: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |