ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով մոտ 182,000 մարդ հսկողության տակ է. ՌԻԱ Նովոստի

ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով մոտ 182,000 մարդ հսկողության տակ է. ՌԻԱ Նովոստի

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածանքով մոտ 182,000 քաղաքացի բժշկական հսկողության տակ է գտնվում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նախորդ օրն այդ ցուցանիշը 166,739 էր:

«Ամբողջ Ռուսաստանում 2020-ի ընթացքում բժշկական հսկողության տակ է գտնվել 273,426 մարդ, մարտի 28-ի դրությամբ՝ հսկողության տակ են մնում 182,702-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 29-ի դրությամբ՝ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1534 է: 15 մարդ վերականգնվել է, վիրուսի պատճառով 4 հոգի մահացել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---