Մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին29 մարտի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - 86 տարեկանոմ մահացել է հայտնի լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիժշտոֆ Պենդերեցկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Polska Times-ին հղումով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցել է կոմպոզիտորի մահվան կապակցությամբ: «Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի հետ գործակցության շրջանակում», - գրել է նա՝ նշելով, որ այդ այցերը Պենդերեցկու համար ունեին ոչ միայն ստեղծագործական, այլև «խորապես անձնական իմաստ ու նշանակություն»: 2018-ին, Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Նա հեղինակել է 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ The Guardian-ը Պենդերեցկուն անվանել է լեհ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր։ Նրա ամենահայտնի գործերից են Հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին, Սբ Ղուկասի չարչարանքները, Լեհական ռեքվիեմ, Անակլասիս ստեղծագործությունները: Նա հեղինակել է չորս օպերա, ութ սիմֆոնիա և այլ նվագախմբային պիեսներ, բազում գործիքային կոնցերտներ, երգչախմբային ստեղծագործություններ՝ հիմնականում կրոնական տեքստերով, ինչպես նաև կամերային և գործիքային ստեղծագործություններ։ Ընթերցեք նաև․ Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայաստանում ինձ տան պես եմ զգում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |